Twitter-ն արգելափակել է 373 հաշիվներ, որոնք կապված են եղել Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի հետ
Twitter-ն արգելափակել է Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի հետ կապված 373 հաշիվներ՝ հարթակի քաղաքականությունը խախտելու համար, հաղորդում է Reuters-ը:
Ընկերությունը հայտարարել է, որ արգելափակել է Իրանի հետ կապված 238 հաշիվներ՝ նրա քաղաքականության տարբեր խախտումների պատճառով:
Ռուսաստանի հետ կապված 100 հաշիվներն արգելափակվել են «ՆԱՏՕ-ի հանդեպ հավատը խաթարող գրառումները ավելացնելու եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության դեմ ուղղված գրառումները ուժեղացնելու համար»:
Հայաստանի հետ կապված 35 հաշիվներն արգելափակվել են, քանի որ դրանք ստեղծվել են «Ադրբեջանը թիրախավորելու նպատակով»: