Հրվ. Կորեան բուժաշխատողներին է ուղարկել AstraZeneca-ի առաջին խմբաքանակը. երկրում մեկնարկում են զանգվածային պատվաստումները
Հարավային Կորեան իր արտադրական ձեռնարկություններից մայրաքաղաք Սեուլից դուրս գտնվող պահեստ է ուղարկել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
Այս մասին գրում է Reuters-ը, նշելով, որ երկիրն արդեն իսկ սկսել է պատրաստվել այս շաբաթ նախատեսված զանգվածային պատվաստումներին:
Ակնկալվում է՝ առողջապահական մարմինների աշխատակիցները պատվաստանյութը կստանան ուրբաթ: Ըստ երկրի կառավարության ծրագրի՝ նախատեսվում է, որ մինչև հուլիս Հարավային Կորեայի բարձր ռիսկային գոտում գտվող ավելի քան 10 միլիոն քաղաքացի կպատվաստվի հիվանդության դեմ:
Նշվում է՝ այս պահին երկրի AstraZeneca-ի պաշարները բավարար են 750 000-ի քաղաքացու համար:
Անցյալ շաբաթ կառավարության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ ռիսկային խմբերում ընդգրկված 64 և ավելի տարիք ունեցողների, ինչպես նաև 367 000 երիտասարդ բուժաշխատողների գրեթե 94%-ը պատրաստ է ընդունել AstraZeneca պատվաստանյութը, չնայած դրա՝ տարեց մարդկանց շրջանում անարդյունավետության վերաբերյալ մտավախություններին:
Այս առնչությամբ Սեուլի քաղաքապետի պաշտոնակատար Սեո Յունգ-Հյուփը հայտարարել էր, որ կառավարության պատվաստումների լայնածավալ ծրագիրը իրականություն կդառնա միայն հասարակության մասնակցության շնորհիվ:
«Սեուլի քաղաքային պատվաստումների պլանն ըստ ժամանակացույցի իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքացիների վստահությունն ու համագործակցությունը», - շեշտել էր նա ճեպազրույցում:
Ըստ worldometers.com-ի տվյալների՝ Հարավային Կորայում մինչ օրս հայտնաբերվել է կորոնավիրուսի 88 120 դեպք, որի պատճառով 1576 մահացել է մարդ: