Ու՞մ ես դնում գժի տեղ, 2.5 տարում պետության արտաքին պարտքը 2.3 միլիարդ դոլարով ավելացրել ես, տնտեսական ի՞նչ աճի ու ակտիվության մասին է խոսքը. Միհրան Հակոբյանը՝ Փաշինյանին
2.5 տարում պետության արտաքին պարտքը 2.3 միլիարդ դոլարով ավելացրել ես, ի՞նչ աճի ու ակտիվության մասին է խոսքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ 1in.am-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին:
«Ըստ գերագույն խելագարի՝ 2018-ի իշխանազավթումից հետո Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև ու ռեկորդային աճ է գրանցել:
Այդ դեպքում կարելի՞ է հարցնել՝ ու՞մ ես դնում գժի տեղ, 2.5 տարում պետության արտաքին պարտքը 2.3 միլիարդ դոլարով ավելացրել ես, ի՞նչ աճի ու ակտիվության մասին է խոսքը: Լավ, ի վերջո ե՞րբ ես ինքդ քո ստերի առաջ կապիտուլացվելու»,- գրել է Հակոբյանը: