Զելենսկիի նստավայրի մոտ ազգայնականների և ուժայինների միջև բախումների հետևանքով 27 իրավապահ է տուժել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նստավայրի մոտ ազգայնականների և ուժայինների միջև բախումների հետևանքով 27 իրավապահ է տուժել, հաղորդում է ТАСС-ը:
Ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 24 մասնակից, որոնք բոլորն էլ բացատրագիր ներկայացնելուց հետո ազատ են արձակվել:
Ըստ ոստիկանության տվյալների՝ ցույցին շուրջ 2000 մարդ է մասնակցել, որոնք գազային նռնակներ, ճայթուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչը չանելու՝ իրավապահների կոչերին անարձագանք մնալուց հետո բախումներ են սկսվել:
Ուկրաինայի նախկին նախագագ Պետրո Պորոշենկոյին անվան հետ կապվող «Կապիտուլյացիայի դիմադրության շարժման» ակտիվիստները փետրվարի 23-ին հավաքվել են նախագահական նստավայրի առջև, դեմ հանդես եկել իրենց համախոհ Սերգեյ Ստերնենկոյին ավելի քան 7 տարի ազատազրկելու դատարանի որոշմանը՝ հայտարարելով, որ պայքարելու են դատավճռի փոփոխությանը և երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայայի հրաժարականին հասնելու համար: