Ֆլորենտինո Պերեսը բուժվել է կորոնավիրուսից
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի առողջական վիճակի վերաբերյալ:
73-ամյա ֆունկցիոները լիովին ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից, որը նրա մոտ հայտնաբերվել էր փետրվարի սկզբնամասում։ Նրա հանձնած բոլոր թեստերի արդյունքները բացասական են եղել:
Ֆլորենտինո Պերեսը չի մեկնի իտալական Բերգամո, որտեղ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում փետրվարի 24-ին կմրցի «Ատալանտայի» հետ: Փոխարենը նա թիմի հետ կհանդիպի փետրվարի 23-ին և հաջողություն կմաղթի Իտալիա ուղևորությունից առաջ: