«Քննարկվել են ամենահրատապ խնդիրները, այդ թվում՝ Միութենական պետության անվտանգության հարցը». Մեդվեդևն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ալեքսանդր Գրիգորիևիչի և Դմիտրի Անատոլևիչի խստացված գրաֆիկի հետևանքով անձնական հանդիպում տեղի չի ունեցել, նրանք հեռախոսով զրուցել են և պայմանավորվել ավելի ուշ հանդիպել», - լրատվամիջոցին հայտնել են ռուս քաղաքական գործչի քարտուղարությունից:
Ավելի վաղ Բելառուսի պետության ղեկավարը հայտնել էր, որ իր՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում, բացի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից, նախատեսում է հանդիպել Մեդվեդևի հետ, որի հետ ցանկանում է քննարկել «ամենահրատապ խնդիրները», այդ թվում՝ պաշտպանության ապահովումը և Միութենական պետության անվտանգությունը: