«Մոսադ»-ի ղեկավարը քննադատել է իսրայելական բանակի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԱՄՆ-ի վարչակազմին քննադատելու և Իրանի դեմ սպառնալիքներ հնչեցնելու համար
Իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Յոսի Կոենին Իսրայելի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի պետ Ավիվ Քոչավիին դատապարտել է հրապարակավ ԱՄՆ-ի նոր վարչակազմին դեմ արտահայտվելու համար։
«Մոսադ»-ի ղեկավարը նաև Իրանի դեմ Քոչավիի սպառնալիքները «անպատասխանատու» և սխալ է որակել՝ հայտարարելով, որ նա խոսել է իր անունից: Այս մասին հայտնում է Tehran Times-ը։
Քոչավին երեքշաբթի կտրուկ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի ու տարածաշրջանում նրա դաշնակիցների հասցեին: Նա ասել է, որ Իսրայելը չի ողջունում ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների կողմից՝ 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելուն ուղղված ջանքերը: Նա նաև պնդել է, որ Իրանի դեմ հարձակողական գործողությունների մի շարք ծրագրեր է հանձնարարել, միաժամանակ բարձրաձայնելով՝ Իրանի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելուն կամ բարելավելուն ուղղված ցանկացած ջանքերի նկատմամբ Իսրայելի հակադրությունը:
Թերթը հավելում է, որ Իրանի միջուկային համաձայնագրին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերադառնալու ԱՄՆ-ի խոստումը զայրացրել է Իսրայելի իշխանությանը՝ հակառակ նրան, որ այդ ուղղությամբ Միացյալ Նահանգներն առայժմ ոչ մի ծարգիր չի ներկայացրել։