Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտենում է 2,5 միլիոնին
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտենում է 2,5 միլիոնին: Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ COVID-19-ի հետեւանքով մահացել է արդեն 2 485 874 պացիենտ՝ սա բոլոր վարակվածների (112 281 505) շուրջ 3 տոկոսն է: Մնացած 87 817 785 (97 տոկոս) պացիենտներն ապաքինվել են:
Համավարակի ամբողջ ընթացքում վարակման եւ մահվան ամենամեծ թվով դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում (28 826 307 վարակման եւ 512 590 մահվան դեպք): Երկրորդ տեղում Բրազիլիան է (10 197 531 վարակում, 247 276 մահ): Երրորդ տեղում է Հնդկաստանը (11 016 434 վարակում, 156 498 մահ):
Այսօրվա դրությամբ Հայաստանը աշխարհում 68-րդ տեղում է վարակման գրանցված դեպքերի թվով (170 672) եւ 62-րդ տեղում է մահվան դեպքերի թվով (3171): Սակայն միլիոն բնակչության հաշվարկով մահվան դեպքերի թվով երկիրը աշխարհում 31-րդ տեղում է (1069): Այս ցուցակում առաջատարը Ջիբրալթարն է (2702), հաջորդում են Սան Մարինոն (2119) եւ Բելգիան (1886):