Դուք փոխանակ երկիրը պաշտպանեք, պաշտպանում եք հողատու սրիկայի քամակը. Ոստիկանները այսօր բոլոր կողմերից շրջափակել էին ՀՀԿ-ի գրասենյակը
Ոստիկանները բոլոր կողմերից շրջափակել էին ՀՀԿ-ի գրասենյակը, որը գտնվում է Մելիք Ադամյան փողոցի վրա:
ՀՀԿ-ից հայտնեցին, որ ոստիկանները թույլ չէին տալիս քաղաքացիներին ներսուդուրս անել:
«Մեզ հաջողվեց ճեղել, հասնել Թուֆենկյանի մոտ, բայց ուղղակի կանգնելու համար մեզ բերման ենթարկեցին»,-ասել է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հավելենք, որ Ոստիկանները թույլ չտվեցին ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանին մետրոյի կայարանից դուրս գալ այգու կողմից և հորդորեցին դուրս գալ մյուս մուտքից:
Ոստիկանները նշեցին, որ այս պահին ծառայություն են իրականացնում այդ տարածքում, դրա համար քաղաքացիներին թույլ չեն տալիս դուրս գալ այդ հատված:
Մարգարիտ Եսայանն ասաց. «Ձեզ համար ի՞նչ տարբերություն պտտվեցի էնպես անցա, թե հիմա էսպես ուղիղ անցա ու գնցի իմ աշխատավայր: Ես գնում են աշխտանքի, դուք իմ իրավունքը ոտնհարում եք: Դուք պաշտպանում եք մի մարդու, որը հայրենիքը վաճառել է եւ պատրաստվում է էլի վաճառել: Նա 6 հազար զոհերի, անհետ կորածների մեղավորն է»:
Ոստիկանը կոչն արեց Եսայանին էմոցիաները թողնել, ջուր խմել հանգստանալ:
«Ջուրը դու խմի, բալես: Ես հանգիստ եմ խոսում, էմոցիայով եմ խոսում, որովհետեւ հայրենիք եմ կորցրել: Ես Արախ եմ կորցրել այդ հողատուի պատճառով, ես երկիր եմ կորցնում նրա պատճառով: Դուք փոխանակ երկիրը պաշտպանեք, պաշտպանում եք հողատու սրիկայի քամակը: Չբորբոքվե՞մ սրա համար»:
Ի վերջո, ոստիկանն ուղեկցեց Մարգարիտ Եսայանին դեպի մետրոյի մյուս մուտքը: