Մեքսիկայում վաղվանից կսկսվեն «Спутник V»-ով պատվաստումները. ТАСС
Մեքսիկայի մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ ռուսական «Спутник V» պատվաստանյութով պատվաստումները կսկսվեն փետրվարի 24-ից: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով քաղաքային իշխանություններին:
«Պատվաստման երկրորդ փուլում, որը կսկսվի փետրվարի 24-ին, կպատվաստվեն 60-ից մեծ տարիքով քաղաքացիները, որոնք բնակվում են Իստակալկո, Տլաուակ և Սոչիմիլկո շրջաններում»,- նշվում է քաղաքային իշխանությունների տարածած հաղորդագրությունում:
«Հարկ է նկատել, որ պատվաստանյութը ստացել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները մեր երկրում կիրառվելու համար»,- նշվում է հաղորդագրությունում: Նշվում է,որ ռուսական դեղանյութի առաջին խմբաքանակը Մեքսիկա կհասնի երկուշաբթի ուշ երեկոյան (Երևանի ժամանակով՝ երեքշաբթի առավոտյան):