Թե ինչպես էին «Դավաճան, հողատու» վանկարկումներով քաղաքացիները ուղեկցում Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ, լուսանկարներ)
Ինչպես արդեն Operativ լրատվականը հաղորդել էր, այսօր ընդդիմության ակցիայից առաջ ոստիկանությունը շրջափակել էր Կառավարության մասնաշենքերը: Նիկոլ Փաշինյանը կառավարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» և «Դավաճան Հայվան» բացականչությունների ներքո:
Նշենք, որ թարմացված տվյալներով Կառավարության մասնաշենքերի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 57 մասնակից:
Լրագրողները հորդորեցին Նիկոլ Փաշինյանին մոտենալ և պատասխանել նրանց հարցերին, սակայն Փաշինյանը չպատասխանեց նրանց։