Boeing 757-ն արտակարգ վայրէջք է կատարել Սոլթ Լեյք Սիթիում
Delta Air Lines ամերիկյան խոշորագույն ավիաընկերությանը պատկանող Boeing 757-200-ն արտակարգ վայրէջք է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների Սոլթ Լեյք Սիթիի օդանավակայանում:
Այս մասին հայտնել են Դաշնային ավիացիոն վարչությունից (FAA), գրում է WGN-ն:
Նշվում է՝ ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ձախ շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով: Ենթադրաբար, այն ուղևորվում էր Ատլանտայից դեպի Սիեթլ:
«Delta Airlines-ի Boeing 757-200-ը շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով փոխել է իր ուղղությունը դեպի Սոլթ Լեյք Սիթիի միջազգային օդանավակայան և բարեհաջող վայրէջք է կատարել», - մանրամասնել են FAA-ից:
Վարչությունը կստուգի միջադեպի հետ կապված մանրամասները: