Նավթի գներն աճել են. Ինչ իրավիճակ է բորսաներում
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների փետրվարի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 4.20%-ով և կազմել 61.49 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 5.31%-ով և կազմել 66.25 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առևտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Ոսկու և արծաթի գինն աճել է, պլատինինը՝ նվազել․ թանկարժեք մետազների գներն ըստ NYMEX–ի
NYMEX բորսայի փետրվարի 22-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 1.64%-ով և կազմել 1812.30 դոլար, արծաթի գինն աճել է 3.00%-ով և կազմել 28.19 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 1277.20 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
LME. Գունավոր մետաղների գներն աճել են
Լոնդոնի մետաղների բորսայի փետրվարի 22-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.51%-ով և կազմել 2161.50 դոլար, պղնձի գինն աճել է 3.08%-ով և կազմել 9033.00 դոլար, կապարի գինն աճել է 1.36%-ով և կազմել 2164.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.08%-ով և կազմել 19722.00 դոլար, անագի գինն աճել է 4.93%-ով և կազմել 26700.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.76%-ով և կազմել 2905.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.40%-ով և կազմել 27558.00 դոլար, կոբալտի գինն աճել է 4.17%-ով և կազմել 50000.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Ամերիկյան ինդեքսները նվազել են՝ բացառությամբ Dow Jones–ի
ԱՄՆ ֆոնդային բորսաների փետրվարի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 31521.69 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.77%-ով և կազմել 3876.50 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.46%-ով և կազմել 13533.05 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:
Եվրոպական ինդեքսները նվազել են
Եվրոպական ֆոնդային բորսաների փետրվարի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 13950.04 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 5767.44 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 6612.24 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.15%-ով և կազմել 1455.33 կետ:
Բիթքոինին արժեքը նվազել է մինչև 48 604 դոլար
Սակարկությունները սկսվելուց հետո բիթքոինի արժեքը նվազել է 10,23 տոկոսով՝ հասնելով 48,604 հազար դոլար նիշին, վկայում են սակարկություններիր տվյալները:
Բիթքոինի փոխարժեքը 49,754 հազար դոլարի մակարդակում է (-8,1 տոկոս):