Հայտնի են աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները
J.D. Power քոնսալթինգային գործակալությունն ամենամյա հարցում է անցկացրել եւ անվանել աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները, գրում է Motor.ru-ն:
J.D. Power-ի մեթոդը պարզ է. գործակալության մասնագետները հարցում են անցկացնում յուրաքանչյուր բրենդի 100 ավտոմեքենաների տերերի շրջանում եւ հաշվարկում խնդիրների թիվը, որոնց նրանք բախվում են շահագործման 3 տարիների ընթացքում: Հաշվի են առնվում բոլոր անսարքությունները՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության վրա ազդող լուրջ խնդիրներից մինչ մուլտիմեդիահամակարգի գլյուկեր:
2020 թվականին J.D. Power-ի վարկանիշի առաջատար է դարձել Lexus ապրանքանիշը՝ 100 ավտոմեքենաների համար 81 բողոք: Երկրորդ հորիզոնականում է Porsche-ն (86), երրորդ հորիզոնականում՝ Kia-ն (97): Լավագույննների յոթնյակում է Toyota-ն (98), Buick-ը (100), Cadillac-ը (100) եւ Hyundai-ն (101):
Ավանդաբար ցուցակը եզրափակում են Jaguar Land Rover-ը եւ Chrysler-ը:
Միեւնույն ժամանակ, որոշ ավտոարտադրողների դիրքերը մեկ տարում էապես վատացել են: Օրինակ՝ Volkswagen-ը 2019-ին 6-րդ բարձր հորիզոնականից իջել է ցուցակի վերջ, քանի որ տերերի բողոքների թիվը աճել է 116-ից 163:
Ամենահուսալի մոդել են J.D. Power-ի փորձագետները նշել Porsche 911-ը:
Գործակալության վարկանիշում առաջին անգամ հայտնվել է Tesla-ն՝ 176 բողոք: