Երեկ երթից հետո քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին․ ՀՅԴ ՀԵՄ (Տեսանյութեր)
Խաղաղ երթից շուրջ մեկ ժամ անց քաղաքացիական հագուստով անձինք, առանց ներկայանալու, մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ Այս մասին երեկ ուշ երեկոյան տեղեկացրել են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն/ՀԵՄ–ի ֆեյսբուքյան էջից։
«Փետրվարի 22-ին Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցից՝ առանց ներկայանալու, քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։
Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։
Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում։ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների ուշադրությունը»,- ասվում էր ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։