Վենեսուելայի նախագահը խոստովանել է ավտոբուսի վարորդի նախկին աշխատանքին վերադառնալու երազանքի մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ քաղաքային ավտոբուսի վարորդի աշխատանքին: Բանն այն է, որ երկրի ղեկավարն իր քաղաքական գործունեությունը սկսել է տրանսպորտային աշխատողների արհմիությունում, գրում է տեղական VTV հեռուստաալիքը:
«Հուսով եմ, որ մի օր, երբ ես կթողնեմ իմ աշխատանքը որպես հանրապետության նախագահ, գլուխս բարձր պահած կկարողանամ վերադառնալ այդ արհմիություն իմ համազգեստով, կվարեմ ավտոբուսը և դուրս կգամ փողոց՝ Վենեսուելայի ժողովրդին որպես աշխատավոր ծառայելու», - ասել է Մադուրոն տրանսպորտի ոլորտի աշխատողների հետ հանդիպման ժամանակ:
Նրանք իրենց հերթին պարգևատրել են նախագահին այն կապակցությամբ, որ անցած կիրակի լրացել է նրա՝ ավտոբուսի վարորդ դառնալու ուղիղ 30 տարին:
Հիշեցնենք՝ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2013-ի ապրիլին՝ փոխարինելով հանգուցյալ Ուգո Չավեսին, որը երկիրը ղեկավարում էր 2002 թվականից: