Ծովը նետված շշի ուղերձը հիմք է դարձել տարբեր երկրներում բնակվող պատանիների ընկերության, որը շարունակվում է ավելի քան 50 տարի
Կենտրոնական Աֆրիկայի ափերով նավարկող առևտրական նավի անդամներից մեկը՝ Մարտենսոն ազգանունով շվեդ վաճառականը, տասնյակ տարիներ առաջ շշի մեջ դրված նամակ է նետել ծովը՝ առանց պատկերացնելու, որ օրերից մի օր ինչ-որ մեկն այն կգնտի:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, նամակը երկու տարի անց Լիբերիայի (Արևմտյան Աֆրիկա) ափերին հայտնաբերել է 15-ամյա պատանին, որը տեղի ամերիկյան դեսպանատան աշխատակցի որդին էր: Դա տեղի է ունեցել 1967 թվականին: 15-ամյա Բիվերը, բացելով շիշն ու կարդալով ուղերձը, որում նշված էր հետադարձ հասցեն, որոշում է պատասխանել և նամակագրական կապ հաստատել անծանոթի հետ:
Պատասխան նամակը տեղ է հասնում: Մոտ 30-ամյա շվեդ տղամարդը զարմանում է ստանալով գրությունը: Վերջինս ոգևորվում է պատանու նամակով, սակայն որոշում է, որ դրան կարող է պատասխանել իր կնոջ 14-ամյա քույրը, որն ավելի լավ լեզու կգտնի իր հասակակցի հետ:
Այդպես սկվում է Ֆինլադնիայում բնակվող 14-ամյա Կուպարինենի և 15-ամյա Բիվերի նամակագրությունն ու ընկերությունը: Ինչպես աղբյուրը նշում է, նրանք տարիներ շարունակ պահել են նամակագրական կապը և հետագայում լավ ընկերներ դարձել:
Նրանց խոսքով՝ իրենք շարունակում են միմյանց նամակներ գրել մինչ օրս: Յուրահատուկ ընկերությունը շարունակվում է արդեն մոտ 55 տարի: Նրանք շարունակում են միմյանց գրել, թեև երկուսն էլ ամուսնացել են, ունեն իրենց ընտանիքները և ապրում են տարբեր երկրներում: