Ուկրաինայի փոխվարչապետը բացատրել է` ինչու է Կադիրովի հետ նույն կադրում հայտնվել
Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին բացատրել է, թե ինչպես է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ համատեղ լուսանկարում հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Փոխվարչապետն ասել է, որ Կադիրովի հետ ընդհանուր լուսանկարում է հայտնվել է ԱՄԷ-ում կայացած IDEX-2021 միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի կազմակերպիչների արարողակարգի պատճառով: Փոխվարչապետը հավելել է, որ Կադիրովի հետ անձնական հարաբերություններ չունի և չի նախատեսում ունենալ։ Ուկրաինական պատվիրակությունը կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրել՝ հետագայում նման իրավիճակների անընդունելի լինելու վրա:
Դոնբասում առկա լարված իրավիճակի ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները նախկինում բազմիցս մեղադրել են Ռուսաստանին՝ երկրի ներքին գործերին միջամտելու համար: 2015 թվականի հունվարին Գերագույն ռադան ընդունել է հայտարարություն, որում Ռուսաստանի Դաշնությունն անվանվում է «ագրեսոր երկիր»: Ռուսաստանը հերքում է ուկրաինական կողմի մեղադրանքները և դրանք անընդունելի համարում: 2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների դեմ, որոնք անկախություն են հռչակել նույն թվականի փետրվարին՝ Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի վարչապետ Դենիս Շմիգալը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար, կից Ուրուսկիից բացատրություն պահանջելով Կադիրովի հետ լուսանկարվելու համար: