Մեր հարցը, թե ինչու է նժդեհյան գաղափարախոսությունը համարում վնասակար հայերի համար, Ժ. Անդրեասյանը թողեց անպատասխան. մեզ համար դեռ անհայտ է այդ խոսքերի նպատակը. ՀՅԴ ԱԵՄ ներկայացուցիչ
Այսօրվա ակցիայի գլխավոր նպատակը Ժաննա Անդրեասյանից պարզաբանում ստանալն էր, թե ինչու՞ է նա նժդեհյան գաղափարախոսությունները համարում վնասակար և ֆաշիստական: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Հանրապետության երիտասարդական միության ներկայացուցիչը:
«Ակցիայի գլխավոր նպատակը Ժաննա Անդրեասյանից պարզաբանում ստանալն էր իր հայտնի մեկնաբանության հետ կապված, որ նժդեհյան գաղափարախոսությունները ֆաշիստական են և վնասակար հայերի համար: Այսօր մենք փորձում էինք նրանից պատասխան ստանալ, թե ինչու՞ են Նժդեհի գաղափարախոսությունները վնասակար հայերի համար»,- ասաց ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչը:
Այսօր Ստեփանակերտում ՀՅԴ երիասարդական միության անդամները ակցիա են իրականացրել համար 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Արցախի հանրապետության դպրոցների տնօրենների միջև հանդիպում: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչը նաև նշեց, որ Ժաննա Անդրեասյանը հանդիպումից անմիջապես հետո նստել է ավտոմեքենան և հրաժարվել որևէ մեկնաբանություն տալուց:
«Մենք պարզապես ուզում էինք խոսել և մեկնաբանություն ստանալ, բայց մեր հարցերը մնացին անպատասխան, քանի որ հանդիպումից անմիջապես հետո Ժաննա Անդրեասյանը նստեց ավտոմեքենան և հրաժարվեց մեզ հետ խոսել, և այսօր մեզ համար դեռ անհայտ է իր այդ խոսքերի նպատակը և իմաստը»,- ասաց ՀՅԴ ԱԵՄ-ը ներկայացուցիչը:
Ներկայացուցիչը հավելեց, որ Նժդեհը և իր գաղափարախոսությունները շատ կարևոր են իր սերնդի և առհասարակ համայն հայության համար:
«Մեր սերնդի և ամբողջ հայության համար կարևոր են Նժդեհի գաղափարախոսությունները: Արցախյան գոյապայքարի հիմքը եղել են նժդեհյան գաղափարախոսությունները, այդ գաղափարախոսություններով է ամեն-ինչ սերմացվել և ես կարծում եմ, որ հետագա սերունդը ևս պետք է դաստիարակվի այդ գաղափարախոսությամբ, իսկ ԿԳՍՄ փոխնախարարը բացարձակապես այլ քարոզչություն է իրականացնում»,-ասաց ներկայացուցիչը:
ՀՅԴ ԱԵՄ-ից նաև տեղեկացանք, որ Արցախի ԿԳՍՄ նախարարը ՀՅԴ ԱԵՄ-ի անդամներին հրավիրել է կլոր սեղանի շուրջ բանակցությունների, բայց միության անդամները դեռ որոշում չեն կայացրել՝ կգնան այդ հանդիպմանը, թե ոչ:
Հիշեցնենք, որ Արցախի ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հարցազրույցներից մեկում նշում է, որ նժդեհյան գաղափարախոսությունները հայ հասարակության համար 21-րդ դարում վտանգավոր են, քանի որ հիմնված են ագրեսիվ կոնցեպցիայի վրա: