Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 մլն-ը
Հնդկաստանում, կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 11 մլն-ը: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:
Ասիական երկրում, որը երկրորդն է ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ցուցանիշով՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, փետրվարի 22-ի դրությամբ հաստատվել է «Քովիդ-19»-ով վարակման 11 005 850 դեպք, որից ավելի քան 13 հազարը՝ վերջին մեկ օրում:
Ավելի քան 1,3 մլրդ բնակչություն ունեցող երկրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության աշխարհում 4-րդ ցուցանիշը՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից հետո: Համաճարակի ողջ ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 156 418 մարդ, որից 79-ը՝ վերջին մեկ օրում: