Ուկրաինայի վարչապետը տեղակալից «շտապ բացատրություն» է պահանջել Կադիրովի հետ լուսանկարի համար (լուսանկար)
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը բացատրություն է պահանջել իր տեղակալ Օլեգ Ուրուսկիից այն լուսանկարի համար, որում նա գտնվում էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողքին: Այս մասին հայտնում է rbc.ru կայքը՝ հղում տալով Շմիգալի ֆեյսբուքյան գրառմանը:
Նկարում Կադիրովն ու Ուրուսկիին կողք-կողքի են քայլում: Շմիգալը հրապարակել է լուսանկարը և գրել․ «Օլեգ Ուրուսկիից շտապ բացատրություն եմ պահանջում»:
Ավելի վաղ Ուրուսկին, որը վերահսկում է Ուկրաինայի պաշտպանական համալիրը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում կայացած՝ IDEX-2021 միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում: Վերոնշյալ լուսանկարը կատարվել է հենց այնտեղ: