Ֆարխոյանի ցուցակում կարող եք ևս մեկ դատավորի անուն ավելացնել՝ Արմինե Մելիքսեթյան․ Հրանտ Մելիք–Շահնազարյանը` Արա Սաղաթելյանին կալանավորած դատավորի մասին
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը։ Գրառման մեջ ասվում է․
«Ֆարխոյանի ցուցակում կարող եք ևս մեկ դատավորի անուն ավելացնել՝ Արմինե Մելիքսեթյան:
Քիչ առաջ այդ... չգիտեմ ինչպես կոչել դրան: Այդ էակը բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու դավաճան Նիկոլի կեղտոտ պատվերը: Ահա այդպես:
Երևի քիչ հետո տուն կգնա ու կասի՝ գործից տուն եմ եկել...
Արիկն իր կյանքում շատ դժվարություններ է հաղթահարել: Սա էլ կանցնի: Բայց հաստատ անհետևանք չի մնա: Բոլոր դավաճաններն ու նրանց կամակատարները մի օր կանգնելու են իսկական դատարնի առջև: Ու ահա այդ օրը կգա պատասխանատվության ժամը»: