Վարակաբանը նշել է թռչնագրիպի կանխարգելման միջոցները
Թռչնագրիպով վարակվելուց հնարավոր է խուսափել, եթե հրաժարվեք վայրի թռչնամիս, հում ձու և վատ մշակված միս ուտելուց: Այս մասին «MIR 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վիրուսային ինֆեկցիաների կանխարգելման և բուժման գիտական կենտրոնի ղեկավար Գեորգի Վիկուլովը:
Նրա խոսքով, մարդը կարող է շփվել վիրուսի հետ, որից մահացությունը բավականին բարձր է՝ ճանապարհորդելիս, թռչնաորսի ժամանակ: Դա կարող է տեղի ունենալ նաև էկզոտիկ ռեստորաններ այցելելիս:
«Պետք է հում թռչնամիս և հում ձու ուտելուց խուսափել, քանի որ դրանք կարող են գրիպի վիրուսով վարակման աղբյուր հանդիսանալ»,- հավելել է փորձագետը: