Իսպանիայի մի շարք քաղաքներում երկինքը պատվել է «դեղին մառախուղով»՝ Սահարայից եկած փոշու պատճառով
Իսպանիայի արևելյան շրջանները պատվել են Սահարայից քամիների բերած փոշիով և ավազով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի պետական օդերևութաբանական գործակալությանը, բնական երևույթն առավել նկատելի է Մուրսիայում, Վալենսիայում և Բալեարյան կղզներում:
Մուրսիա քաղաքի երկինքը դեղնավարդագույն երանգ է ստացել: Մի շարք քաղաքների ղեկավարություններ հայտնել են օդի գերաղտոտվածության մակարդակի մասին: Չնայած ավելի ուշ ակնկալվող անձրևին՝ աղտոտվածության մակարդակը չի նվազի մինչև երկուշաբթի: Բնակիչներին կոչ են արել փողոց դուրս չգալ:
Սոցցանցում հրապարակված լուսանկարներից դատելով՝ երկինքը «դեղին մառախուղով» է պատվել նաև Բալեարյան կղզիներում և Վալենսիայում: Օդերևութաբանները չեն բացառում, որ փոշին կարող է հասնել Արագոն և Կաստիլիա լա-Մանչա ինքնավար շրջաններ: