Չինաստանում երկհարկանի տուն-մեքենա են վաճառում՝ համալրված վերելակով և պատշգամբով
Չինական SAIC Motor ընկերությունը սկսել է պատվերներ ընդունել Maxus V90 մակնիշի մինիվենի Villa Edition հատուկ մոդելի համար:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորագույն մոդելի գլխավոր առանձնահատկությունն ապակյա պատերով երկրորդ հարկն է՝ փոքր պատշգամբով և նույնիսկ վերելակով: Շքեղ տուն-մեքենան չինական ընկերությունը գնահատում է ավելի քան 413 000 դոլար:
Տեխնիկական հագեցվածությամբ տան հատվածը համալրված է բացվող հատվածներով, որոնց շնորհիվ մեքենայի մակերեսը կարելի է մեծացնել 20 քառ. մետրով: Ներքևում տեղակայված է L-աձև բազմոց, մուլտիմեդիա համակարգ և պրոեկցիոն էկրան՝ տանիքին: Մեքենայի էլեկտրական համակարգը կարելի է կառավարել սմարթֆոնի օգնությամբ:
«Առաջին հարկում» նաև խոհանոց է տեղակայված՝ սառնարանով, վառարանով և լվացարանով: Մատչելի և կոմպակտ վերելակը նախատեսված է մեկ մարդու համար: Քնելու համար նախատեսված տեղը նույնպես մեկն է, որը գտնվում է վարորդի խցիկի գլխավերևում: