Բրազիլիայում համավարակի բռնկումից ի վեր ավելի քան 245 000 մարդ է մահացել կորոնավիրուսից
Բրազիլիայում կորոնավիրով վարակման դեպքերի թիվը հասել է 10 139 148-ի, հաղորդում է RT-ն:
Վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 57 472 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 245 977 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: