Ֆրանսիայում համավարակի բռնկումից ի վեր ավելի քան 84 000 մարդ է մահացել կորոնավիրուսից
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 22 371 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն անցել է 3 միլիոնը՝ կազմելով 3 583 135:
Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից 84 147 մարդ է մահացել:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան: