Հուսով եմ՝ պատահականություն է. Արամ Սարգսյանի պաշտպանը՝ դատավորին պատվեր իջեցնելու մասին
«Ֆեյքի գործով» ձերբակալված չորս անձանցից Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը, անդրադառնալով Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա պնդում էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը փորձել է դատավորին պատվեր իջեցնել՝ ամեն կերպ ձերբակալել «ԱԱԾ տնօրենին հայհոյածներին», իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չեմ ճանաչում այս անձին, սակայն պետք է փաստեմ, որ այժմ սպասում եմ Դատարանի կողմից իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշմանը։
Պաշտպանյալս ունի երեք անչափահաս երեխա։
Հուսով եմ, որ սա պատահականություն է։
Ամեն դեպքում վստահեցնում եմ բոլորիդ, որ մինչև վերջ գնալու եմ սույն գործով ամեն տեսակի խախտման ետևից»։