Քաջարանում մերկասառույցի պատճառով իրար են բախվել 10 ավտոմեքենաներ, ապա սահելով իջել (Տեսանյութ և լուսանկարներ)
Փետրվարի 20-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում, Քաջարան քաղաքի սկզբնամասում, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ բախվել էին 10 ավտոմեքենաներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Աղբյուրը նաև հրապարակել է ավտովթարի տեսանյութը: