Ծնողները կրկին Աբովյանի թիվ մեկ դպրոցում են. Նորանշանակ տնօրենն էլ հայտարարել է, թե դպրոցի պատմության ուսուցիչը ազատված է (Տեսանյութեր)
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը նշել էր, տևական ժամանակ է՝ Աբովյանի թիվ մեկ դպրոցում կրքերը չեն հանդարտվում:
Ինչպես Operativ լրատվականի հետ բացառիկ հարցազրույցում Աբովյանի թիվ մեկ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը նշել էր, աբսուրդային իրավիճակ է դպրոցում. 370 աշակերտից հարյուրը դպրոցից հեռանալու դիմում է գրել:
Երեկ՝ փետրվարի 19-ին, ուսուցիչը կրկին լայվով հայտնել էր, որ այլևս չի համոզելու ծնողներին, որ սպասեն:
Ահա այսօր նորանշանակ տնօրենը հայտարարել է, որ դպրոցի ուսուցիչը՝ Հայկ Փայտյանը, ով այսքան ժամանակ է, իր Ֆեյսբուքի էջի միջոցով տեղյակ էր պահում հանրությանը այն աբսուրդային վիճակին, ինչ կատարվում է դպրոցում, հեռացված է աշխատանքից:
Պետք է ենթադրել, որ ուսուցիչը ապօրինաբար հեռացվել է, առանց բացատրագիր, առանց ծանուցում միայն այն պատճառով, որ ճշմարտությունն էր բարձրաձայնում:
Հայկ Փայտյանը նշում է, որ դպրոցից հեռացվել է նաև տնտեսվարը:
Մանրամասն՝ տեսանյութերում: