Ես այլևս չեմ համոզելու ծնողներին, որ սպասեն. Աբովյանի թիվ մեկ դպրոցի ուսուցիչ (Տեսանյութեր)
Ինչպես երեկ Operativ լրատվականի հետ բացառիկ հարցազրույցում Աբովյանի թիվ մեկ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը նշել էր, աբսուրդային իրավիճակ է դպրոցում. 370 աշակերտից հարյուրը դպրոցից հեռանալու դիմում է գրել:
Վայրկայններ առաջ Հայկ Փայտյանը իր Facebook-ի էջում ուղիղ միացմամբ կրկին բարձրաձայնում է, որ ծնողները եկել են՝ իրենց երեխաներին հանելու դպրոցից, իսկ նորանշանակ տնօրենն ասում է՝ եկեք հանեք, ձեռքերը թափ տալիս ու գնում:
Հայկ Փայտյանը նշում է, որ ինքն այլևս չի համոզելու ծնողներին սպասել մեկ-երկու օր, որովհետև ոչինչ այդ մեկ-երկու օրը չի փոխում:
Գործադուլը և դասադուլը շարունակվում են: Հերթով Հայկ Փայտյանը ցուցադրում է դատարկ դասարանները:
Հայկ Փայտյանը նշում է, որ ծնողները զանգում են Նախարարություն, իսկ այնտեղ ասում են՝ «Ինչ է, դասապրոցեսը չի սկսվե՞լ», նրանք ընդհանրապես տեղյակ չեն, անգամ տեղյակ չեն, որ նման դպրոց կա:
Մանրամասն՝ տեսանյութում:
Երեկ դպրոցի ուսուցիչը կիսվել էր ևս մեկ տեսանյութով՝ ներկայացնենք առանց մեկնաբանության՝