«Այս դեմքը վաղն իր գժի թուղթը կհանի և որպես անմեղսունակ՝ պատասխանատվությունից կազատվի, նա անկեղծ ասում է՝ ինձնից ոչ մի ճիշտ բան մի սպասեք». իմքայլական պատգամավորի հայրը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը՝ քաղաքագետ Սուրեն Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի սեպտեմբերին գրված հոդվածին:
«Լավ, այս դեմքը վաղն իր գժի թուղթը կհանի, և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի։
Բա մենք, որ նման հիմարություններ կարդում ենք Արմենպրեսով, բա աշխարհը, որն Արմենպրեսից է իմանում Հայաստանի իրադարձություններից։
Ապուշը իրոք ունի սխալվելու իրավունք։ Դրա համար էլ վտանգ ներկայացնող ապուշներին մեկուսացնում են, որ իրենց սխալվելու իրավունքը ուրիշների գլխին պատուհաս չդառնա։
Եթե ազգը չի դիմադրում, պատրաստվենք նոր սխալներ կուլ տալուն։ Այս արարածը անկեղծ ասում է՝ ինձնից ոչ մի ճիշտ բան մի սպասեք։
Իսկապես, անմեղսունակից միայն իրենից ավելի անմեղսունակը կարող է սպասելիքներ ունենալ»,- գրել է Զոլյանը։