Հայտնի է Վրաստանի նոր վարչապետը՞. Այդ պաշտոնում առաջադրել են Վրաստանի պաշտպանության նախարարին
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում է առաջադրել պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեին:
«Քաղաքական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել երկրի վարչապետի պաշտոնում», -ասել է Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Operativ լրատվականը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է հատուկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ: