Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Մարիո Դրագիի կառավարությանը
Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Մարիո Դրագիի գլխավորած կառավարությանը: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ Դրագիի կառավարությանը կողմ է քվեարկել 262 սենատոր, 40-ը՝ դեմ, և եւս երկուսը ձեռնպահ են մնացել:
«Շնորհակալ եմ արտահայտված հարգանքի համար, այն պետք է արդարացվի և հաստատվի իմ ղեկավարմամբ կառավարության գործողություններով», - ասել է վարչապետը:
Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Իտալիայի նոր կառավարության անդամների երդման արարողությունը: