Սոչիում սկսվել են Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ եռակողմ խորհրդակցությունները
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) պատվիրակությունները երեքշաբթի Սոչիում եռակողմ խորհրդակցություններ են անցկացնում, ՏԱՍՍ-ին հայտնել են ռուսական պատվիրակությունից:
Մոսկվան բանակցություններում ներկայացնում է ՌԴ նախագահի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտեւը: Անկարայի պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Սիրիայի վարչության պետ Սելչուկ Ունալը, Թեհրանինը՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասղար Հաջին:
Երեքշաբթի օրն ավելի վաղ տեղի են ունեցել ռուսական պատվիրակության երկկողմ հանդիպումներ Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 16-17-ը Սոչիում անցկացվում է Աստանայի ձեւաչափով Սիրիայի վերաբերյալ 15-րդ միջազգային հանդիպումը: