Բիթքոինի արժեքը կրկին պատմական ռեկորդ է սահմանել
Ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի արժեքը կրկին պատմական ռեկորդ է սահմանել՝ անցնելով 49,7 հազար դոլարից եւ ընդհուպ մոտենալով հոգեբանական 50 հազար դոլար նիշին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, Երեւանի ժամանակով 09:22-ի դրությամբ բիթքոինը թանկացել էր 5,43 տոկոսով՝ հասնելով մինչեւ 49 605 դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով ամենախոշոր Binance բորսայում 08.22-ի դրությամբ բիթքոինի գինն աճել էր 5,74 տոկոսով՝ հասնելով մինչեւ 49 541 դոլարի: Րոպեներ առաջ ցուցանիշը բարձրացել է մինչեւ 49 998 դոլար նիշ: Դինամիկան բերվում է օրվա համար:
Կիրակի բիթքոինը հասել էր 49 707 դոլար նիշին, սակայն հետո արժեքը սկսել էր նվազել՝ ընկնելով 8 տոկոսով: