Նիկիտա Միխալկովը «բացահայտել է»` որքան գումար են ստանում «Պուտինի ռեժիմից» դժգոհ և հաջակցություն Նավալնիին ցույցերին մասնակցելու կոչ անող հայտնիները (տեսանյութ)
Ռուս դերասանները, որոնք բողոքել են, որ «տառապում են Ռուսաստանում գործող ռեժիմից», և կոչ են արել համաքաղաքացիներին դուրս գալ բողոքի ակցիաների՝ հաջակցություն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, կեղծավոր են և խաբում են իրենց երկրպագուներին:
Ինչպես փոխանցում է Красная Весна-ն, այս մասին հայտարարել է ռեժիսոր Նիկիտա Միխալկովը Бесогон TV իր յութուբյան ալիքի հեղինակային հաղորդման շրջանակներում՝ բացահայտելով այն, իբրև թե, դժգոհ արտիստների և բլոգերների եկամուտներն ու աշխատավարձերը, որոնք քաղաքացիներին կոչ էին անում հաջակցություն Նավալնիի փողոց դուրս գալ հունվարի 23-ին:
Ռեժիսորը հիշեցրել է հրապարակված նամակագրությունների մասին, որոնց համաձայն՝ Tik-Tok-ում հայտնի բլոգեր Մաքսիմ Իգնատկովը 200 000 ռուբլի է պահանջում ոստիկանի հագուստով ներկայացող անձանց հետ բեմադրված տեսանյութի համար: Ավելի քիչ վերցրել է բլոգեր Մաքսիմ Վոլկովը՝ 170 000 ռուբլի պահանջելով:
Միխալկովն առանձնակի վրդովմունքով անդրադարձել է «դժգոհ» դերասանների հայտարարություններին: Նա ուշադրություն է հրավիրել երիտասարդ բելառուս դերասանուհի Սաշա Բորտիչի նկատմամբ, որը սոցցանցի միջոցով երկրպագուներին կոչ էր անում դուրս գալ փողոց՝ մասնակցելու հանուն մարդու իրավունքների բողոքի ակցիային: Ռեժիսորի խոսքով՝ դերասանուհին նկարահանման մեկ օրվա համար ստանում է 200 000 ռուբլի:
Միխալկովն առանձնացրել է նաև Անտոն Լապենկոյին, որի մեկ աշխատանքային օրը գնահատվում է 250 000 ռուբլի, Մաքսիմ Վիտորգանին, որը 200 000 ռուբլի է ստանում, Մարիա Շալաևային՝ 150 000 ռուբլի աշխատավարձով:
«Ստացվում է, որ դուք տառապում եք «Պուտինի ռեժիմից» և միջինում ստանում եք 180-300 հազար ռուբլի մեկ աշխատանքային օրվա համար: Դուք դժգոհ եք»,- եզրափակել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՌԴ ողջ տարածքում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել՝ հաջակցություն բանտարկության մեջ գտնվող Նավալնիին: