Ավստրալիայում 1 ամսվա ընթացքում 2-րդ կոկորդիլոսն է սպանվել օրգանիզմից մարդկային մնացորդների դուրսբերման նպատակով
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում մեկ ամսվա ընթացքում սպանվել է երկրորդ կոկորդիլոսը, գրում է The Guardian-ը, շեշտելով՝ կենդանուն սպանելու նպատակը նրա օրգանիզմից հնարավոր մարդկային մնացորդների դուրսբերումն է եղել:
Նշվում է՝ 3-մետրանոց երկկենցաղին երկրի բնապահպանության և գիտության վարչության աշխատակիցները կիրակի գիշերը բռնել են Հինչինբրուկ կղզու մոտակայքում այն բանից հետո, երբ տարածքում մարդ է անհետացել:
Բացի այդ, միևնույն տարածաշրջանում օրեր առաջ ևս մեկ անձ էր անհետ կորել, որի մնացորդները հետագայում հայտնաբերվել էին 4-մետրանոց կոկորդիլոսի օրգանիզմում: Վերջինս անհետացել էր հինգշաբթի այն բանից հետո, երբ մեկնել էր ձկնորսության: Նրա նավակը հայտնաբերվել էր վնասված վիճակում:
Հիշեցնենք՝ վերջին մեկ ամսվա ընթացքում սա կոկորդոլիսների կողմից հարձակման երրորդ դեպքն էր նահանգում: