Պետրոս Ավետիսյանը միացել է «Տամբովին»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանը միացել է ռուսական Պրեմիեր լիգայի հետնապահ «Տամբովին», հաղորդում է matchtv.ru–ն։
25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը ղազախական «Տոբոլի» հետ ավարտվել էր հունվարին և նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։
«Տամբովն» այժմ մարզումային հավաք է անցկացնում Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում։
Թիմը Պրեմիեր լիգայի վերջին տեղում է։
«Տամբովը» ֆինանսական խնդիրների եւ պարտքերի պատճառով կազմալուծման եզրին էր։