Սուարեսը 21-րդ դարի նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Ռոնալդուի նվաճումը
Իսպանական Պրիմերայի 22-րդ տուրում «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Սելթային»: Հանդիպումը կայացել է Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվել ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
Լուիս Սուարեսն այդ խաղում դուբլ է ձևակերպել և «Աթլետիկոյի» կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրած իր առաջին 17 խաղում դարձել է 16 գոլի հեղիակ՝ դառնալով 21-րդ դարի առաջին ֆուտբոլիստը, որը նորամուտի մրցաշրջանում այսքան գոլ է խփում:
16 գոլի համար նրան նվազագույն ժամանակ է անհրաժեշտ եղել: Նախորդ ռեկորդը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին, որը Մադրիդի «Ռեալում» իր նորամուտի՝ 2009/10 մրցաշրջանում անցկացրած առաջին 17 խաղում դարձել էր 15 գոլի հեղիակ:
Հիշեցնենք՝ 34-ամյա ուրուգվայցի հարձակվողը 2020-ի սեպտեմբերին է միացել «Աթլետիկոյին»՝ հեռանալով «Բարսելոնայից»: Նրա պայմաագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: