Աֆրիկայից հազարավոր մղոններ անցնելով՝ Սահարայի ավազը եվրոպական քաղաքների ձմեռային երկնքին դեղնանարնջագույն երանգ է հաղորդել
Սահարա անապատի ավազը, Աֆրիկայից հազարավոր մղոններ անցնելով, եվրոպական երկրների ձմեռային երկինքը լուսավորել է նարնջագույն երանգով, գրում է Mirror-ը։
Տպավորիչ բնական երևույթի լուսանկարները մեծ տարածում են գտել առցանց հարթակում։ Նշվում է, որ Սահարայի ավազը, ի թիվս այլ շրջանների, հասել է նաև Ֆրանսիայի Լիոն քաղաք։
«Պիրենեյան թերակղզու վրա ցածր ճնշման համակարգի հետևանքով հարավային հոսքաները Սահարայից ավազը Ֆրանսիա են բերում։ Մթնոլորտում ավազի ներկայությունը երկնքին դեղնանարնջագույն երանգ է հաղորդել»,- բացատրել են Meteo France-ի օդերևութաբանները։
Ինչպես գրում է պարբերականը, լուսանկարներում Լիոնն ավելի շատ նման է Սահարայի անապատային քաղաքի։ Նման տեսարաններ են արձանագրվել նաև Անդորրայի մի շարք շրջաններում։