Թմբուկների հնչյունների ներքո և փուչիկներով. Թբիլիսիում երիտասարդներն անհնազանդության երթ են կազմակերպել պարետային ժամին (լուսանկար)
Մի քանի տասնյակ երիտասարդներ թմբուկների հնչյունների ներքո և փուչիկներով անհնազանդության երթ են կազմակերպել Թբիլիսիի փողոցներում՝ տեղաշարժի սահմանափակումների գործողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ ուր ենք գնալու, քանի որ բոլոր վայրերը, որոնք մենք նշել ենք, փակել Է ոստիկանությունը: Ուստի, թե ուր ենք գնալու, գաղտնիք Է»,-ասել Է «Ամոթ Է» շարժման առաջնորդներից մեկը՝ Գիգա Մակարաշվիլին: Երիտասարդների երթը շատ գունագեղ Է, երթի մասնակիցների մի մասը գունավոր դիմակներ Է կրում, մի մասի ձեռքին գունավոր փուչիկներ են: Նրանց գլխավոր պահանջը սահմանափակումների չեղարկումն Է, այդ թվում տեղաշարժման սահմանափակումը ժամը 21:00-ից մինչև 05:00-ն:
Տեղում մոբիլիզացված Է ոստիկանությունը, որը փորձում Էր երթի մասնակիցներին թույլ չտալ անցանելի մաս, սակայն նրանք ճեղքել են ջոկատաշղթան և Ռուսթավելու պողոտայում դուրս եկել անցանելի մաս:
Ոստիկանությունը հետևում Է ակցիայի մասնակիցներին: Բացի երիտասարդական կազմակերպություններից, երթին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նախնական տեղեկատվության համաձայն, ակցիայի մասնակիցները պտույտ կկատարեն Թբիլիսիի փողոցներով, իսկ հետո գիշերը կանցկացնեն դրսում: