«Յուվենտուսը» չի ցանկանում Մորատային վերադարձնել «Աթլետիկոյին»
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը հարձակվող Ալվարո Մորատայի հետ, որը այս մրցաշրջանում վարձակալությամբ է հանդես գալիս իտալական ակումբում, հաղորդում է AS-ը։
Նրա տրանսֆերը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Յուվենտուսը» ցանկանում է եւս մեկ տարով երկարաձգել վարձակալությունը։
Transfermarkt-ը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Մորատան «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։