ՊՍԺ-ն առայժմ չի բանակցի Սերխիո Ռամոսի հետ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասել Ալ-Խելաիֆին Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը խոստացել է առայժմ չբանակցել Արքայական թիմի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ, հաղորդում է L'Equipe-ը։
«Ռեալը» հույս ունի համաձայնության հասնել 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Ռամոսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Մի քանի օր առաջ Սերխիո Ռամոսը ենթարկվել էր ձախ ծնկի վիրահատության եւ խաղադաշտ կվերադառնա ապրիլին։