Մեսսին անձնական ռեկորդ է սահմանել
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին անձնական ռեկորդ է սահմանել Լա Լիգայի 22-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղում (3-2):
Ինչպես հաղորդում է Opta-ն՝ արգենտինացին գոլի հեղինակ է դարձել դաշտ դուրս գալուց 136 վայրկյան հետո։ Սա Լա Լիգայում հարձկվողի ամենաարագ գոլն էր փոխարինման դուրս գալուց հետո։ Փոխարինման դուրս գալուց հետո Մեսսին ողջ կարիերայի ընթացքում 27 գոլ է խփել։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում 26 խաղի է մասնակցել բոլոր մրցաշարերում, խփել 17 գոլ ու դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսիի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է այս տարվա ամռանը։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ արգենտինացին կարող է տեղափոխվել ՊՍԺ կամ «Մանչեսթեր Սիթի»։
«Բարսելոնան» 43 միավորով 21-րդ տեղում է։