Ռեալի ևս 2 խաղացող վնասվածք են ստացել․ հաջորդ խաղում Զիդանի տրամադրության տակ կարող է առաջին թիմի ընդամենը 12 ֆուտբոլիստ լինել
«Ռեալում» վնասվածքները չեն դադարում։ «Արքայական» ակումբի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ դուրս են մնացել շարքից անորոշ ժամանակով։
Երեքշաբթի Զինեդին Զիդանի թիմը անցկացնելու է Լա լիգայի առաջին տուրից հետաձգված հանդիպումը «Խետաֆեի» դեմ, որի ընթացքում «Ռեալի» հիմնական կազմի 12 ֆուտբոլիստ կարող է հասանելի լինել։
Եթե Լուկաս Վասկեսը չկարողանա ապաքինվել մինչև վաղվա հանդիպումը, ապա «Ռեալը» այդ խաղին կմնա առաջին թիմի 12 ֆուտբոլիստներով, հաղորդում է Cope-ը։ Վնասվածքներ են ստացել նաև Էդեր Միլիտաոն և Ալվարո Օդրիոսոլան։
Վնասվածքներ ունեն նաև Սերխիո Ռամոսը, Դանի Կարվախալը, Ֆեդե Վալվերդեն, Իսկոն, Էդեն Ազարը և Ռոդրիգոն։