Դեպի Մեծ Բրիտանիա է շարժվում «Դարսի» փոթորիկը
Օդերեւութաբանները սպասվող «Դարսի» փոթորկի հետեւանքով կանխատեսում են «ձյան զգալի ավերիչ տեղումներ» հարավ-արեւելքում, ինչպես նաեւ ուժեղ մրրկային քամիներ Անգլիայի որոշ հատվածներում, հայտնում է PA MEDIA-ն:
Ուկրաինայից եւ Սեւ ծովից եկող քամիները կիրակի օրը ուժեղ ցուրտ կբերեն:
Ձյան տեղումների մասին նախազգուշացումները, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Լոնդոնի որոշ հատվածներում, Անգլիայի արեւելքում եւ հարավ-արեւելքում, հնարավոր է, տեղի ունենան երթեւեկության մեծ խափանումներ, Met Office-ը տվել է կիրակի առավոտվա եւ երկուշաբթի օրվա համար:
Անձրեւի, ձյան եւ սառույցի մասին նախազգուշացումներ հնարավոր է լինեն շաբաթ օրը, քանի որ ձյան տարափները կարող են ազդել Մեծ Բրիտանիայի հյուսիսային եւ արեւելյան շատ մասերի վրա:
Համբերսայդի ոստիկանությունը մարդկանց հորդորել է խուսափել ջրհեղեղից տուժած տարածքներից, այդ թվում՝ Քրոուլում գտնվող Աքսհոլմ պողոտայից, որը շաբաթ օրը փակ է եղել:
Մեծ Բրիտանիայի արեւելքում ձյան տեղումների մասին տարբեր նախազգուշացումներն ուժի մեջ են մինչեւ չորեքշաբթի:
Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ Անգլիայի հարավ-արեւելքում սպասվում է առատ ձյուն, ինչպես նաեւ քամու ուժգնացում՝ մինչեւ 40-50 մղոն / ժամ արագություն։