Թբիլիսիում ցուցարարները պահանջում են չեղարկել Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները
Թբիլիսիի կենտրոնում ընթանում է «Սոցիալական պայթյուն» անվանումով բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են չեղարկել Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները, փոխանցում է ria.ru-ն։
Նշվում է, որ բողոքի հերթական ակցիային մասնակցում են բիզնես ոլորտի, տուրիստական ընկերությունների, ռեստորանների և սրճարանների, ընդդիմության և այլ ներկայացուցիչներ:
Ցույցի կազմակերպիչները ծրագրում են երթ անցկացնել Թբիլիսիի փողոցներով։
Ընդ որում, Վրաստանի կառավարությունն աստիճանաբար հանում է այն սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Սակայն արգելքների վերացումը վերաբերում է ոչ բոլոր ոլորտներին։