Ամերիկուհին լողափին խճճված պարան հիշեցնող «խորհրդավոր արարած» է գտել (լուսանկարներ)
ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչ Ռեբեկա Կլաուսենն ափ նետված խորհրդավոր արարած է գտել, որն առաջին հայացքից նմանեցրել է խճճված պարանի, գրում է Mirror-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, կինը դեղին պարան հիշեցնող խորհրդավոր արարածը հայտնաբերել է Պադրե կղզու ափին։
Ավելի ուշադիր զննությունից հետո պարզվել է, որ այն ոչ թե պարան է, այլ կենդանի մարջան, որը կոչվում է «ծովային մտրակ»։
«Ես, ինչպես և շատ մարդիկ, առաջին անգամ տեսնելով մտածեցի՝ ինչ-որ մետաղալար կամ պարան է»,- հայտնել է կինը։