«Եկել ենք մեր հիվանդին՝ Նիկոլ Փաշինյանին տանենք». ՀՅԴ-ական երիտասարդների ակցիան կառավարության շենքի դիմաց
Ինչպես քիչ առաջ նշել էինք, ՀՅԴ-ական երիտասարդները ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց ձեռքին հետևյալ գրառումներով պաստառներ էին. «Նիկոլ դավաճան», «Դավաճնը պետք է հեռանա», «Նիկոլ հեռացիր»:
Բացի այդ ակցիային միացան սպիտակ խալաթներով աղջիկներ՝ դատարկ հաշմանդամի սայլակով: Նրանց հետ եկած կինն ասաց «Կանչ ենք ստացել ներսից, որ գալու ենք մեր հիվանդին տանենք գժանոց: Նոպա է, պետք է շուտ ժամանակին հասնել: Շեղում ունի, ասել են եկեք շուտ հասեք, նոպա է իր մոտ»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է:
Կինն ասաց, որ կանչը եղել է, բայց իրենց չեն թողնում ներս մտնել: